Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ
Կարդացեք նաև
Երևանում ընթացող Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի (COP17) շրջանակում Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող համատեղ ծրագրերը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնություններին ու ծրագրերին Հայաստանի ակտիվ ներգրավվածության կարևորությունն ու պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային դերը միջազգային հարթակներում փոխվստահության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային կայուն համագործակցության խթանման համատեքստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում