Ալեն Ղուլյան․ Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ալիքի ֆոնին Նարդարան են մտցվել ներքին զորքեր ու հատուկ ջոկատայիններ
16/10/2026 18:39
Կարդացեք նաև
Ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրներում տարածված կադրերի համաձայն՝ Իլհամ Ալիևի ռեժիմը Նարդարան ավան է մտցրել Ներքին գործերի նախարարության ներքին զորքեր և հատուկ ջոկատայիններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը՝ ընդգծելով, որ Բաքվի իշխանությունները նման քայլի են դիմել ամբողջ երկրով մեկ բռնկված բողոքի ալիքի ֆոնին, որը պայմանավորված է դպրոցներում և հանրային հաստատություններում հիջաբի արգելքով։
Ալեն Ղուլյանը հիշեցնում է, որ Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարանն աչքի է ընկնում շիական ամուր ավանդույթներով և կրոնական համայնքով։ Դեռևս 2015 թվականի նոյեմբերին ադրբեջանական ուժայիններն այնտեղ հատուկ գործողություն էին իրականացրել տեղի հավատացյալների դեմ, ինչի հետևանքով զոհվել էր 6 մարդ (երկու ոստիկան և չորս տեղացի բնակիչ), իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել էին։
«Արդեն 11 տարի է, ինչ Նարդարանի բոլոր մուտքերն ու ելքերը գտնվում են ներքին զորքերի հսկիչ-անցագրային կետերի մշտական վերահսկողության տակ։ Ավանը փաստացի գտնվում է հատուկ ռեժիմում, և Իլհամը մինչ օրս վախենում է Նարդարանից՝ սպասելով, որ երկրում ցանկացած հուզումների դեպքում այս ավանը կարող է առաջինը բռնկվել»,- նշել է հասարակական գործիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում