Եղանակը Հայաստանում և Երևանում․ առաջիկա օրերին սպասվում են տեղումներ ու ջերմաստիճանի փոփոխություն
Կարդացեք նաև
Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, ինչպես նաև հոկտեմբերի 20-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 16-ի երեկոյան, 17-ի գիշերը, 20-ի ցերեկը և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-19-ը և 20-ի գիշերը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ըստ բազմամյա կլիմայական տվյալների՝ հոկտեմբերի 17-ին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1997 թվականին (29.1°C), նվազագույնը՝ 1990 թվականին (-2.4°C), իսկ օրական միջին ջերմաստիճանը կազմում է 13.9°C։
Հետևեք մեզ նաև Telegram-ում