Արկադա Քոնսթրաքշն ընկերությունը Գառնիում ներկայացրել է ներդրումային անշարժ գույքի նոր նախագծերը
Կարդացեք նաև
Գառնիի պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի է ունեցել Արկադա Քոնսթրաքշն ընկերության նոր նախագծերի շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են ներդրումային անշարժ գույքի հայեցակարգով մշակված բնակելի և կոմերցիոն նախագծերը, ընկերության զարգացման ռազմավարությունն ու անշարժ գույքի շուկայում ներդրումային նոր հնարավորությունները։
Շնորհանդեսին մասնակցել են կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներ, ընկերության գործընկերներ, գործարարներ և հրավիրված հյուրեր։
2018 թվականից կառուցապատման ոլորտում գործող Արկադա Քոնսթրաքշն-ը շարունակում է ընդլայնել իր նախագծերի շրջանակը՝ առաջնահերթ համարելով ժամանակակից ճարտարապետության, նորարարական տեխնոլոգիաների, հարմարավետության և ներդրումային գրավչության համադրումը։

Screenshot
Միջոցառման գլխավոր իրադարձությունը ընկերության չորս նոր նախագծերի՝ «Նեո», «Արդի» և «Շունչ» բնակելի համալիրների, ինչպես նաև «Գրիբոյեդով» բիզնես կենտրոնի ներկայացումն էր։
«Նեո» պրեմիում դասի բնակելի համալիրը կառուցվելու է Երևանի Քըրք Քըրքորյան փողոցում։ Այն բաղկացած է լինելու երկու 18-հարկանի շինություններից՝ ժամանակակից ինժեներական համակարգերով և բնակության հարմարավետությունն ապահովող տեխնոլոգիական լուծումներով։
«Արդի» բնակելի համալիրը, որը կառուցվում է Դավիթ Անհաղթ փողոցում, գնորդներին է առաջարկում բնակարանների ձեռքբերման տարբեր հնարավորություններ՝ ներառյալ ամբողջությամբ վերանորոգված բնակարանները։
«Շունչ» բնակելի համալիրը կառուցվելու է Երևանի Կոմիտասի հատվածում։ 21-հարկանի շենքում համադրվելու են բնակելի, բիզնես և հասարակական նշանակության տարածքները։
Ներկայացվել է նաև «Գրիբոյեդով» քառահարկ բիզնես կենտրոնի նախագիծը, որը նախատեսված է ժամանակակից գործարար միջավայրի ձևավորման համար։

Screenshot
Նոր բնակելի նախագծերում նախատեսված են Smart Lock համակարգեր, կենտրոնացված ջեռուցման համակարգեր, հովացում, ինչպես նաև պահուստային էներգամատակարարման լուծումներ։ Ընկերությունը գնորդներին առաջարկում է նաև վճարման ճկուն պայմաններ՝ 0% կանխավճարով և 36–60 ամիս մարման ժամկետով։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Արկադա Քոնսթրաքշն-ի զարգացման նոր հայեցակարգը, որի հիմքում ոչ միայն որակյալ անշարժ գույքի ստեղծումն է, այլև բնակության և ներդրումների համար երկարաժամկետ արժեք ունեցող միջավայրի ձևավորումը։
Շնորհանդեսն անցկացվել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի մասնակցությամբ, որի խորհրդի անդամ է Արկադա Քոնսթրաքշն-ը։
Միջոցառման վայրի՝ Գառնիի ընտրությունը խորհրդանշական էր։ Հայկական ճարտարապետական ժառանգության կարևորագույն հուշարձաններից մեկի միջավայրում ընկերությունը ներկայացրել է ժամանակակից կառուցապատման իր տեսլականը՝ ընդգծելով պատմական ժառանգության և նորարարական ճարտարապետության շարունակական կապը։
Երեկոյի ընթացքում տեղի են ունեցել նաև մշակութային ներկայացումներ, իսկ միջոցառումն ավարտվել է գործարար շփումներով և համագործակցության նոր հնարավորությունների քննարկմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում