8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. COP17-ի կազմակերպման վրա Հայաստանի կատարած ծախսերից կոռուպցիայի եւ վատնման հոտ է գալիս։ Մինչ ընդդիմությունը փորձում է հաշվել ծախսերի ընդհանուր չափը, նոր ծախսերի մասին ենք իմանում։
Մեկ շաբաթ առաջ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունը, առանց միցույթի, ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիր է կնքել «Գասպարտուր» ՍՊԸ-ի հետ։ Ըստ դրա՝ գնվել են Կահիրե-Դուբայ-Երեւան-Կահիրե, Նուակշոտ-Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ-Նուակշոտ, Անտանանարիվու-Դուբայ-Երեւան-Դուբայ-Անտանանարիվու, Վանուատու-Բրիսբեն-Դուբայ-Երեւան-Դուբայ-Բրիսբեն-Վանուատու, Կոնակրի-Փարիզ-Երեւան-Կոնակրի, Պարամարիբո-Ամստերդամ-Ստամբուլ-Ե-րեւան-Ստամբուլ-Ամստերդամ-Պարամարիբո, Սան Տոնե-Լիսաբոն-Ֆրանկֆուրտ-Երեւան-Ֆրանկֆուրտ-Լիսաբոն-Սան Տոնե, Նայրոբի-Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ-Նայրոբի, Ամման-Դուբայ-Երեւան-Դուբայ-Ամման, Դուբայ-Երեւան-Ստամբուլ-Դակար-Պրայա-Լիսաբոն, Լիսաբոն-Աթենք-Երեւան-Վարշավա-Լիսաբոն եւ Դաքա-Դուբայ-Երեւան-Դուբայ-Դաքա ուղղություններով ավիատոմսեր։
Մեծ մասն աֆրիկյան քաղաքներից Հայաստան ժամանելու թռիչքներ են, որոնցով աֆրիկացիները ժամանել են COP17-ին մասնակցելու` Հայաստանի բյուջեի հաշվին: Այս ավիատոմսերի վրա ծախսվել է 8 մլն 517 հազար 909 դրամ։ Նշենք, որ սա չի մտնում նախապես հայտարարված 30-50 միլիոն դոլար կազմող ծախսերի մեջ:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում