Ռեբրենդինգի սկանդալից հետո Jaguar-ը ներկայացրել է նոր «Type 01» էլեկտրոմոբիլը

Ռեբրենդինգի սկանդալից հետո Jaguar-ը ներկայացրել է նոր «Type 01» էլեկտրոմոբիլը

«Jaguar» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր՝ ամբողջովին էլեկտրական «Type 01» մոդելը։ Նորույթի դեբյուտը տեղի է ունեցել 2024 թվականին մեկնարկած ռեբրենդինգի շուրջ ծավալված սուր քննադատություններից հետո, երբ ընկերությանը մեղադրում էին «վոկ» գաղափարների առաջմղման մեջ։

Նոր մոդելը չորսդռնանի շքեղ մեքենա է, որի դիզայնում նկատելի են 1960-ականների խորհրդանշական «E-Type»-ի ոճական տարրերը։ Մեծ Բրիտանիայում մեքենայի մեկնարկային գինը կազմում է 130 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ ԱՄՆ-ում՝ 130 հազար դոլար։

Մեքենայի արտաքին տեսքը սոցիալական ցանցերում հակասական արձագանքների է արժանացել։ Որոշ քննադատներ դիզայնն անվանել են «լիակատար աղետ»՝ մեքենան համեմատելով դիակառքի հետ։ Միևնույն ժամանակ, ավտոմոբիլային լրագրող Սթիվ Ֆաուլերը նոր մոդելը գնահատել է որպես տպավորիչ։

Հիշեցնենք, որ 2024 թվականին «Jaguar»-ի նոր բրենդային ուղղության ներկայացումը նույնպես բուռն քննադատությունների էր արժանացել։ Ակնկալվում է, որ «Type 01»-ը կլինի ապրանքանիշի երեք նոր էլեկտրական մոդելներից առաջինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում