ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաբաթներ առաջ ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելող փաստաբաններից մեկը մեզ ասել էր, որ ԱԱԾ-ի ներքին բակում շինարարություն է գնում, չգիտեն՝ ինչ է կառուցվում, բայց կասկածներ ունեն, որ ուզում են կալանավայրի խցերն ավելացնել՝ դրանց քանակն այլեւս չի բավարարում այս իշխանություններին։ Մեզ պատմեցին, որ շատ տարիներ առաջ ԱԱԾ-ի՝ նախկին ԿԳԲ-ի կալանավայրում եղել են նկուղային խցեր, որոնք եվրոպական կառույցների պահանջով փակվել են, քանի որ արեւի լույս չի թափանցել ներս՝ խցերը պատուհաններ չեն ունեցել։ Փաստաբանները կասկածներ ունեին, որ այս շինարարությունն այդ խցերի համար լույս ապահովելուն է ուղղված։
Մենք հարցումներ ուղարկեցինք Քրեակատարողական ծառայություն, որի ենթակայության տակ է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն։ Պատասխանեցին, որ ոչինչ չեն կարող ասել՝ դիմեք ԱԱԾ։ ԱԱԾ-ից էլ մեզ ուղղորդեցին դեպի ՔԿԾ՝ հրաժարվելով բացատրել, թե ինչ են կառուցում ներքին բակում։ Մի խումբ փաստաբանների հարցուփորձ արեցինք։ Նրանք ենթադրում են, որ ԱԱԾ կալանավայրի բակում կաթսայատուն է կառուցվում, որովհետեւ այս ՔԿՀ-ում ջեռուցման խնդիրը լուրջ է՝ կալանավորված անձինք ձմռանը սառչում են։ Մեծ թվով բողոքներ են եղել, եւ որոշվել է այդ հարցը կարգավորել, որ չստացվի՝ մարդկանց ե՛ւ քաղաքական հետապնդման են ենթարկում, ե՛ւ խոշտանգում՝ ցրտի մեջ պահելով։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում