Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով։

Սեփական վճարային պրոցեսինգի համակարգի գործարկմամբ պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 17-ից 18-ը բանկում իրականացվելու են պլանային տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում սահմանափակվելու է բանկի կողմից թողարկված վճարային քարտերի հասանելիությունը։

Տեխնիկական աշխատանքների ընթացքում ֆինանսական անհարմարություններից խուսափելու համար բանկն առաջարկում է նախապես կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.

  • Նախապես՝ մինչև նոյեմբերի 17-ը, Երևանի ժամանակով 21:00-ն, կանխիկացնել առաջիկա օրերին անհրաժեշտ չափով գումար, հատկապես եթե գտնվում եք արտասահմանում կամ պատրաստվում եք մեկնել նշված ժամանակահատվածում։
  • Փոխանցել անհրաժեշտ գումարը բանկային ընթացիկ հաշվին, որը հետագայում կարող եք կանխիկացնել կոդով՝ acba digital-ի «Կոդով կանխիկացում» հնարավորությամբ կամ բանկի մասնաճյուղերում։
  • Վճարել QR-ով. Հայաստանի տարածքում Ակբա բանկի ընթացիկ հաշվից կարող եք վճարումներ կատարել նաև acba digital հավելվածի QR վճարման գործիքով՝ ArCa QR և Idram QR սպասարկող բոլոր վաճառակետերում։

Ժամանակավոր սահմանափակումներ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 09:00-ն, քարտերով գործարքներն ու acba digital-ում քարտային ծառայությունները ժամանակավորապես անհասանելի կլինեն։

Նոյեմբերի 15–18. ժամանակավորապես չեն գործի նոր քարտերի պատվիրման, փոխարինման և վերաթողարկման ծառայությունները։

Նոյեմբերի 17. acba digital-ով և բանկի տերմինալներով վարկերի մարում հնարավոր կլինի կատարել մինչև 20:00-ն։

Նոյեմբերի 17. «Հոմպլեքս» մասնաճյուղը կգործի մինչև 19:30-ը։

Նոյեմբերի 18. ժամը 09:00-ից 16:00-ն անհասանելի կլինեն Apple Pay/Google Pay թվային քարտերով և արտասահմանում կատարվող գործարքները: Այս ժամանակահատվածում Հայաստանում գործարքները հնարավոր է իրականացնել ֆիզիկական քարտերով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում