Բաքուն Երևանի Կապույտ մզկիթի դահլիճին Եղիշե Չարենցի անունը շնորհելը որակել է «սադրանք»
12/11/2026 10:45
Կարդացեք նաև
Ադրբեջանի կրոնական կազմույթների հետ աշխատանքի պետական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճին հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը շնորհելու կապակցությամբ։
Գերատեսչությունում այս քայլը որակել են որպես «հուշարձանի պատմամշակութային ինքնությունը խեղաթյուրելու հերթական փորձ», «համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունք» և «սադրանք՝ ուղղված խաղաղության ու փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերի դեմ»։
Բացի այդ, Բաքվի պաշտոնական հայտարարության մեջ պնդում է արվել, թե իբր տեղի ունեցածն ուղղված է Կապույտ մզկիթի «պատմամշակութային ինքնությունը երկրորդ պլան մղելուն և այն այլ մշակույթի պատկանող հուշարձան ներկայացնելուն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում