Երկու պատվո պահակ են ուշաթափվել Ելիսեյան պալատում՝ Սլովակիայի նախագահի դիմավորման արարողության ժամանակ
Կարդացեք նաև
Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի՝ Ելիսեյան պալատ կատարած այցը անսովոր միջադեպով է ուղեկցվել, որը լայն արձագանք է գտել համացանցում և լրատվամիջոցներում։ Պատվո պահակի զինծառայողներից մեկը, նախագահների դիմավորման պահին, սկսել է տատանվել և փլուզվել է գետնին։ Իրավիճակին անմիջապես արձագանքել են Ֆրանսիայի նախագահը և ներկաները՝ շտապելով օգնության տագնապահար զինվորականին, ով, ըստ ամենայնի, կորցնում էր գիտակցությունը։
Մինչ Էմանուել Մակրոնը մոտենում էր իր սլովակ գործընկերոջը, տեղի է ունեցել երկրորդ նմանատիպ միջադեպը. ևս մեկ պահակ է ուշաթափվել։
Երկու զինծառայողներն էլ անհապաղ տարհանվել են տարածքից և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ելիսեյան պալատի ներկայացուցիչները հանգստացրել են հանրությանը՝ հայտնելով, որ միջադեպերի պատճառը երկարատև անշարժ կանգնելու հետևանքով առաջացած սինկոպեն (ուշաթափությունը) է եղել, և ներկայում երկու պահակների առողջական վիճակն արդեն նորմալ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում