Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
13/11/2026 12:35
Կարդացեք նաև
Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների միջև Երևանում կայացած Ազգերի լիգայի խաղից առաջ Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ կառույցի նախագահ Հարիս Լոիզիդիսի գլխավորությամբ, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Կիպրոսի ֆուտբոլային գերատեսչությունը հատուկ հայտարարությամբ էանդրադարձել այցին՝ ընդգծելով, որ 1915 թվականին օսմանյան իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված ամենաողբերգական հանցագործություններից մեկն է, որի հետևանքով զոհվել է ավելի քան մեկ միլիոն հայ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում