Վոլոդիմիր Զելենսկին անոնսավորել է ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր գերիների աննախադեպ մեծածավալ փոխանակում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամփոփել է Իռլանդիայում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆֆի և Ջարեդ Քուշների հետ կայացած բանակցությունների արդյունքները։ Սոցցանցերում կատարված պաշտոնական հայտարարության համաձայն՝ կողմերին հաջողվել է էական առաջընթաց գրանցել հումանիտար ուղղությամբ։

Ուկրաինական կողմն ակնկալում է իրականացնելու ռազմական գործողությունների ողջ ընթացքում գերիների ազատ արձակման և փոխանակման ամենամասշտաբային գործընթացը։ Զելենսկին հատուկ շեշտել է նաև դիվանագիտական հարթությունում արձանագրված տեղաշարժերը՝ կարևորելով եվրոպական գործընկերների ավելի ներգրավվածությունն ու հավասարազոր մասնակցությունը բանակցություններին։

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին արդյունավետ շփումների, իսկ Իռլանդիային՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում հանդիպումները բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում