Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ. «Հրապարակ»

Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ «Հրապարակը» գրել էր, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է «օրենքով գող» եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին, եւ միջնորդություն է ներկայացրել նրան կալանավորելու վերաբերյալ։ Սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր միջնորդությունը՝ Ամարյանին ազատ արձակելով դատարանի դահլիճից եւ նրա նկատմամբ տնային կալանք կիրառելով։

Գործը ներկայումս քննվում է դատավոր Սաթենիկ Անդրեասյանի վարույթում։ Վերջինս առավել հայտնի է ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի քրեական գործով, որի շրջանակում նրան մեղավոր է ճանաչել։ Հատկանշական է, որ Ղազարյանին` քաղաքական քննադատության համար դատող դատավորը մեղմացրել է «օրենքով գող» Ամարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները. վերացրել է անգամ բացակայելու արգելքը՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։

Հիշեցնենք, որ Ամարյանը ձերբակալվել էր «գողական» կարգավիճակը պահպանելու եւ այդ քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում