ԵԽԽՎ քաղաքական խումբը խորը մտահոգություն է հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ

ԵԽԽՎ քաղաքական խումբը խորը մտահոգություն է հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ

ԵԽԽՎ-ում 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման առնչությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը։

Եվրոպացի պատգամավորները հաստատել են, որ կալանքն ուղղակիորեն կապված է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմադիր գործչի հայտնած դիրքորոշման հետ։ Հայտարարության մեջ արձանագրվել են նաև Հայաստանում երեք ընդդիմադիր առաջնորդների միաժամանակյա կալանավորման փաստն ու ընտրովի քաղաքական հետապնդումների միտումները։

Վկայակոչելով ԵԽԽՎ 2026 թվականի սեպտեմբերյան զեկույցում ամրագրված՝ ընտրովի քաղաքական հետապնդումների վերաբերյալ դիրքորոշումները՝ եվրոպացի գործընկերները հայաստանյան իշխանություններին կոչ են արել խստորեն պահպանել իրավունքի գերակայության և ժողովրդավարական նորմերի սկզբունքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում