Վճռաբեկ դատարանի որոշումը՝ Մասիսի ընտրությունների նախաշեմին
Կարդացեք նաև
Մասիսի տեղական ինքնակառավարման ընտրություններից հաշված օրեր առաջ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել ազատազրկել համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանին։ Ակտը բեկանում է Վերաքննիչ քրեական դատարանի նախորդ որոշումը և գործընթացը վերադարձնում առաջին ատյանի դատավճռի հարթություն՝ էական փոփոխություն մտցնելով նախընտրական օրակարգում։
Վճռաբեկ դատարանի որոշմամբ բեկանվել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի դատական ակտը Դավիթ Մհերի Համբարձումյանի և Գոռ Մհերի Համբարձումյանի մասով։ Դատարանը օրինական ուժ է տվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները։
Դավիթ Մհերի Համբարձումյանի նկատմամբ նշանակված 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցվել են մինչդատական վարույթի ընթացքում անազատության մեջ գտնվելու 2 ամիս 14 օրը և դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 7 ամիս 28 օրը։ Արդյունքում վերջնական կրելու ազատազրկում է սահմանվել 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով, որի հաշվարկը սկսվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում