Ռուսաստանն ադրբեջանցիների համար դադարեցնում է երկաթուղային հաղորդակցությունը

«Ռուսական երկաթուղային գծեր» կազմակերպությունը որոշել է դադարեցնել Բաքու կատարվող այցերը: Այս մասին Haqqin.az-ի հետ զրույցում հայտարարել է «Ադրբեջանական երկաթգծեր» ընկերության մամուլի պատասխանատու Նադիր Ազմամեդովը՝ ավելացնելով, որ ռուսական կողմի որոշումը պայմանավորված էր Բաքու կատարվող այցերի տնտեսական անարդյունավետության հետ:

«Կապված ՌԵԳ-ի որոշման հետ դեկտեմբերի 16-ից կդադարեցվեն Ռոստով-Բաքու, դեկտեմբերի 18-ից Տյումեն-Բաքու, իսկ 20-ից՝ Մոսկվա-Բաքու երթուղիները: Սակայն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կկազմակերպվեն Բաքու-Մոսկվա (հինգշաբթի օրերը) և Բաքու-Խարկով ( չորս օրը մեկ անգամ) երթուղիները»,- նշել է Ազմամեդովը: Նրա խոսքերով, Տյումենում շատ ադրբեջանցիներ են ապրում, որոնց համար ևս փորձելու են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել:

Ռուսական կողմը կդադարեցնի նաև Ղազախստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի սպասարկումը:Գնացքների երթուղիների դադարեցումը չի վերաբերել Բելառուսին, Մոլդովային, Ուզբեկստանին, Աբխազիային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում