Արցախում զինվորի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում զինծառայողի սպանության դեպքի առթիվ՝ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության շարժառիթով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն։

2014 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում սպանություն կատարելու նպատակով հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության շարժառիթով արձակած կրակոցի հետևանքով որովայնի շրջանում ստացած կույր հրազենային վնասվածքից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում