ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել Է Իրաք

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը դեկտեմբերի 9-ին այցով ժամանել է Իրաք, այցի մասին վաղօրոք տեղեկատվություն չի տարածվել անվտանգության նկատառումներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sky News Arabia հեռուստաալիքը:

Դեկտեմբերի 8-ին Հեյգելը, որի պաշտոնաթողության մասին վերջերս հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, այցելել Էր Քուվեյթ: Այնտեղ հայտարարվել Է, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիան 1,5 հազար զինծառայող կուղարկի Իրաք՝ անվտանգության տեղական ուժերին ուսուցանելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում