Թուրք-սիրիական սահմանին երեք թուրք զինվոր է մահացել

Սիրիայի հետ սահմանին Ջեյլանփընար գավառի տարածքում գտնվող սահմանային անցակետում միջադեպ է տեղի ունեցել, որին զոհ են գնացել երեք թուրք զինվորներ: 

Եթե սկզբում տարածվում էր այն կանխավարկածը, որ կրակոցները հնչել են սիրիական կողմից, ապա այժմ լրատվականները գրում են այն մասին, որ սահմանը հսկող զինծառայողներից մեկը, ով հոգեպես անհավասարակշիռ վիճակում է եղել, սպանել է իր ծառայակիցներին, ապա ինքնասպան է եղել: Դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում