Թուրքիան մեծացնում է ռուսական գազի ներկրման ծավալները

Հաջորդ տարվա հունվարից Թուրքիան կմեծացնի ռուսական գազի ներմուծման ծավալները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը, տեղեկացնում է TRT Haber-ը:

Նրա խոսքերով, ներկա պահին Անկարան որոշում է գազի ծավալները, որը Թուրքիային կմատակարարվի Ռուսաստանից:

Օրերս Յըլդըզը հայտարարել էր, որ չնայած Ռուսաստանի նկատմամամբ կիրառվող ԵՄ-ի սանկցիաներին, Անկարան կհամագործակցի այդ երկրի հետ՝ ընգծելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ թանկ են Թուրքիայի համար:

Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա գազի հիմնական մատակարարողը: Անցյալ տարի 26,7 միլիարդ խմ ռուսաստանյան գազ է մատակարարվել Թուրքիա: Նոյեմբերի 19­ին Թուրքիան Ալժիրից գազ ներկրելու վերաբերյալ նոր պայմանագիր է կնքել, որի գործողության ժամկետը 10 տարի է:

Թուրքիան գազի ներկրման համաձայնագրեր ունի նաև Ադրբեջանի, Իրանի և Նիգերիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում