«Անդորրի ռեժիմն» առայժմ չի խախտվել. Պորոշենկո

«Անդորրի ռեժիմը», որը հայտարարվել է Ուկրաինայի արեւելքում, առայժմ չի խախտվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը գտնվում Է Սինգապուրում:

Դեկտեմբերի 9-ին Ուկրաինայի արեւելքում ուժի մեջ է մտել «անդորրի ռեժիմը»: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել Է, որ ներկայիս «անդորրի ռեժիմը» «լավ Է նախապատրաստված»:

«Սա առաջին հայտարարությունը չԷ, ներկա փուլը լավ նախապատրաստված Էր, բանակցություններ են անցկացվել հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջեւ: Ռուսաստանցի սպաները նախագահ Պորոշենկոյի խնդրանքով օգնել են դրանում, եւ մենք հուսով ենք, որ տարանջատման համաձայնեցված գիծը թույլ կտա գործնականում ապահովել այսպես կոչված անդորրի ռեժիմը եւ սկսել այդ գծի երկու կողմում ծանր սպառազինությունների հետքաշումը»,-ասել Է Լավրովը Բելգիայի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը:

Ուկրաինայի կառավարությունը եւ Դոնբասի աշխարհազորայինները հրադադարի շուրջ պայմանավորվել Էին սեպտեմբերի 5-ին Մինսկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Չնայած դրան, կողմերի միջեւ շարունակվում Էին զինված բախումները, թեեւ ավելի փոքր մասշտաբով:

Պորոշենկոն ասել Է, որ ռուսամետ անջատականների եւ Ուկրաինայի կառավարության միջեւ նոր բանակցությունները կարող են անցկացվել դեկտեմբերի 12-ին Մինսկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում