Ուկրաինայի կառավարության ծրագրի նպատակը Եվրամիությանն անդամակցելն Է. Յացենյուկ

Ուկրաինայի գործող կառավարության ծրագրի վերջնական նպատակը Եվրամիությանն անդամակցելն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Մեր վերջնական նպատակը Ուկրաինայի անդամակցությունն Է ԵՄ-ին: Բայց այդ նպատակին հասնելու համար հարկավոր Է լուրջ փորձություններ անցնել, հարկավոր Է արմատական վերափոխումներ իրականացնել, հարկավոր Է փոխել Ուկրաինան, այն եվրոպական դարձնել»,- նշել Է նա:

Հունիսի 27-ին Ուկրաինան եւ Եվրամիությունը Բրյուսելում կայացած ԵՄ-ի գագաթնաժողովում ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագիր են ստորագրել:

Ստորագրած համաձայնագրի շրջանակներում Ուկրաինան համաձայնել Է ընդունել ԵՄ-ի ստանդարտները պետական պարտավորագրերի կնքման, ազատ մրցակցության եւ մտավոր սեփականության պաշտպանության բնագավառում:

Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինան մինչեւ 2016 թվականը վերջնականապես կհրաժարվի ռուսաստանյան եւ խորհրդային ստանդարտներից եւ կանցնի եվրոպական ստանդարտներին:

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ուկրաինան հրաժարվում Է ռուսաստանյան եւ խորհրդային ԳՈՍՏ-երից ու ստանդարտներից: 15 հազար նոր ստանդարտներ կսահմանվեն, ի դեպ, ըստ Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի: Այդ ամենը շատ ժամանակ կպահանջի, եւ հենց դրա համար Էլ մենք մեզ համար ժամկետ ենք սահմանել մինչեւ 2016 թվականը. դա առաջադրանքի կատարման լավատեսական ժամկետ Է»,-ասել Է Ուկրաինայի վարչապետը, հաղորդել Է BBC-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում