Մարգվելաշվիլին Վրաստանի քաղաքականության մեջ կարևորել է կանանց դերը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դեկտեմբերի 9-ին «Հաղթենք կանանց հետ միասին» խորհրդաժողովում հայտարարել է քաղաքական գործընթացներում կանանց դերը մեծացնելու անհրաժեշտության մասին:

Խորհրդաժողովը, որը կազմակերպվել է ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից, ընթանում է Թբիլիսիի Radisson Blue Iveria հյուրանոցում: «Քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությունը կարևոր Է, որովհետեւ դա երկրի արդյունավետ, ժողովրդավարական և կայուն զարգացման իրական նախադրյալն Է:

Համապատասխանաբար, այդ ցուցանիշի ուղղումը շատ կարևոր Է ժողովրդավարության ամրապնդման և որոշումների արդյունավետ ընդունման տեսակետից»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:

Նա նաև տագնապալի Է համարել վերջին ժամանակներս Վրաստանում ընտանեկան բռնության հաճախացած փաստերը և նշել Է հիմնախնդրի պատճառը պարզելու և լուծելու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում