Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները այսօր կհանդիպեն Կարսում

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները  այսօր կհանդիպեն Կարսում

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կարսում:

Իչնչպես տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ծրագրվում է հավաքում քննարկել տարածաշրջանային, ինչպես նաև երեք երկրներին վերաբերող հարցեր: Հավաքն անցկացվելու է պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:
Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, Էլմար Մամեդյարովը մեկնել է Թուրքիա:

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան արտգործնախարարների եռակողմ հանդիպումն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականի հունիսի 8-ին Տրապիզոնում: Երկրորդ անգամ նրանք հանդիպել են 2013 թվականի մարտին Բաթումում, իսկ երրորդ անգամ` 2014 թվականի փետրվարի 19-ին Գյանջայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում