Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական հանդիպումներ է անցկացրել Թուրքիայում

Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական հանդիպումներ է անցկացրել Թուրքիայում

Վրաստանը և Թուրքիան պայամանավորվածություն են ձեռք բերել երկու երկու երկրների վարչապետերի գլխավորությամբ յուրաքանչյուր տարին մեկ անգամ Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստ անցկացնել :

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, այդ որոշումը ձեռք է բերվել Վրաստանի արտաքին քաքաղաքական գերատեսչության ղեկավար Թամար Բերուչաշվիլիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլեթ Չավուշօղլուի համատեղ հանդիպման ժամանակ:

Վրաստանի ԱԳ նախարարի դեկտեմբերի 9-ին Թուրքիա կատարած այցի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների, առևտրա-տնտեսական կապերի խթանման և Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից բխող ներուժի հարցերը:

Վրաստանի ԱԳ նախարարի Թուրքիա կատարած այցի շրջանակներում երկու երկների ԱԳ նախարարների համագործակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել:

Հիշեցնենք, որ  Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կարսում:
Իչնչպես տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ծրագրվում է հավաքում քննարկել տարածաշրջանային, ինչպես նաև երեք երկրներին վերաբերող հարցեր: Հավաքն անցկացվելու է պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում