Վրաստանի ՆԳՆ-ի լիազորությունները կարող են սահմանափակվել

Վրաստանի ՆԳՆ-ի լիազորությունները կարող են սահմանափակվել

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին առաջարկել է երկրում ստեղծել հատուկ հանձնաժողով, որը ներքին գործերի նախարարության կազմից դուրս կբերի անվտանգության բաղադրիչը:

Ինչպես հայտարարել է Գարիբաշվիլին, այդ հանձնաժողովի մեջ կմտնեն հասարակության, կառավարության, խորհրդարանի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Հանձաժողովի աշխատանաքները բացարձակ թափանցիկ կլինեն: Եվ հենց այդ հանձնաժողովն էլ կառաջարկի ներքին գործերի նախարարության կազմից անվտանգության բաղադրիչի դուրս բերման ձևերը: Մենք նախընտրական շրջանում խոստացել էինք ներքին գործերի նախարարությունը բաժանել ոստիկանության և անվտանգության ուժերի», – հայտարարել է Գարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետի խոսքերով, նա անվտանգության ծառայության հետագա գործունեությունը տեսնում է վարչության կազմում, սակայն դա միայն նախնական տարբերակն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում