Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Կարսում
10/12/2014 16:05
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Կարսում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Նրանք խոսել են Անդրանատոլիական գազատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարևորության մասին: Արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Ավելի ուշ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն, Էլմար Մամեդյարովը և Թամար Բերուչաշվիլին եռակողմ հանդիպում են անցկացրել Կարսում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում