ԵՏՄ-ն եւ Ուզբեկստանը կոնսուլտացիաներ կանցկացնեն ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ. Պուտին

ԵՏՄ-ն եւ Ուզբեկստանը կոնսուլտացիաներ կանցկացնեն ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ. Պուտին

ությունը եւ Ուզբեկստանը կոնսուլտացիաներ կանցկացնեն ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններ սկսելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով դեկտեմբերի 10-ին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հետ Տաշքենդում կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք պայմանավորվեցինք, որ կոնսուլտացիաներ կսկսենք Ուզբեկստանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագրի հնարավոր ստորագրման շուրջ»,-ասել Է Պուտինը:

Մինչ այդ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ՌԴ-ն եւ Ուզբեկստանը համաձայնագիր են ստորագրել փոխադարձ ֆինանսական պահանջների ու պարտավորությունների կարգավորման վերաբերյալ: Փաստաթուղթն ստորագրվել Է Ռուսաստանի եւ Ուզբեկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իսլամ Քարիմովի ներկայությամբ:

Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան դուրս կգրի Տաշքենդի ավելի քան 860 մլն դոլար պարտքը:

Երկու պետությունների ղեկավարների ներկայությամբ նաեւ միջկառավարական համաձայնագիր Է ստորագրվել 2015-2019 թվականներին տնտեսական համագործակցության զարգացման ու խորացման հիմնական ուղղությունների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում