Իրաքյան 3 մարզերում ԻՊ-ի 55 ահաբեկիչներ են սպանվել

Իրաքյան 3 մարզերում ԻՊ-ի 55 ահաբեկիչներ են սպանվել

Իրաքյան օդային ուժերը Նինվե, Սալահ ադ Դին և Անբար մարզերում օդային հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» թաքստոցների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հարվածները մասնավորապես ուղղ? ?ել են Նինվեում Թելաֆարի, Սալահ ադ Դինում Մուաթասիմի, իսկ Անբար մարզում Հիթի շրջանների ուղղությամբ: Արդյունքում ոչնչացվել են 3 հավաքատեղիներ, սպանվել են մոտ 40 ահաբեկիչներ:

Բացի այդ, օդային ուժերի ռմբակոծության արդյունքում 15 ահաբեկիչներ սպանվել են Մոսուլից Բաղդադ տանող ճանապարհին: Թեժ պայքար է ընթանում Սալահ ադ Դինի ուժերի և ահաբեկիչների միջև Մութասիմ քաղաքի ծայրամասերում, որտեղ 4 կողմերից ահաբեկիչները հարձակում են գործել: Բանակին օգնում են ազգային կամավորական ջոկատները:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին Բաղդադ ժամանած ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ հանդիպման ժամանակ լրացուցիչ զենք է խնդրել ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Նրա խոսքով` իրաքյան ուժերը զգալի առաջընթաց են գրանցել, սակայն կարիք ունեն լրացուցիչ օդային ուժերի, ինչպես նաև ծանր զենքերի:

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թվականին, որտեղ ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում