Իսրայելական ուժերը պաղեստինցի նախարար են սպանել

Իսրայելական ուժերը պաղեստինցի նախարար են սպանել

Իսրայելական ուժերի հարձակման հետևանքով դեկտեմբերի 10-ին Ռամալլահում սպանվել է Պաղեստինի շինարարական հարցերով նախարար Զիյադ Աբու Այնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա սպանվել է իսրայելական ուժերի կող մից արցունքաբեր գազ արձակելու պատճառով:

Դեպքը տեղի է ունեցել Ռամալլահի հյուսիսում Արևմտյան ափին Իսրայելի կողմից շինանարարական աշխատանքների դեմ ուղղված խաղաղ հանրահավաքի ժամանակ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նախարարը վիրավորվել է: Որոշ ականատեսներ էլ պնդել են, որ նախարարին ոստիկանական ուժերը մահացու ծեծել են:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նախարարի սպանությունը որակել է բարբարոսական և կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում