Ադրբեջանում Քուվեյթի դեսպանի հաշվից գումար են գողացել

Ադրբեջանում Քուվեյթի դեսպանի հաշվից գումար են գողացել

Ադրբեջանում Քուվեյթի դեսպան Սաուդ Աբդուլազիզ Մուհամեդ ալ Շամլան ալ Ռումիի բանկային հաշվից 22 հազար 484 ԱՄՆ դոլար են գողացել: Այս մասին  հայտնում է virtualaz.org-ը` հղում կատարելով Բաքվի ոստիկանությանը:

Նշվում է, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի միջազգային բանկի անվտանգության ապահովման աշխատակիցը դիմել է Բաքվի Նասիմիի շրջանային ոստիկանական վարչություն եւ հայտնել, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 18-ն ընկած ժամակահատվածում Ադրբեջանում Քուվեյթի դեսպանի բանկային քարտից 22 հազար 484 դոլար գումար է ջնջվել: Բաքվի ոստիկանության կողմից անցկացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գումարը համացանցի միջոցով գողացել է դեսպանատան հասարակության հետ կապերի գծով մասնագետը: Փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում