Գերմանիայում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը

Գերմանիայում  կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կքննարկեն Գերմանիայի պաշտոնական դեմքերի հետ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այսօր մենք Բեռլին ենք մեկնում: Համանախագահները կհանդիպեն Գերմանիայի պաշտոնական դեմքերի հետ, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- նշել է Ուորլիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում