Թբիլիսոմ ևս բողոքում են Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության դեմ

Թբիլիսոմ ևս բողոքում են Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության դեմ

Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան և Բաթումում հյուպատոսության դիմաց ի պաշտպանություն Բաքվում ձերբակաված «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիլովայի  բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:

Ակցիայի մասնակիցները ձեռքներին անգլերենով և ադրբեջաներենով «Ադրբեջանի կառավարություն, հարգիր մարդու իրավունքները», «Ազատությունը գազից կարևոր է», «Ազատություն Խադիջա Իսմայիլովային» գրությամբ պաստառներ և ադրբեջանցի լրագրողուհու լուսանկարներ են բռնել:

Խադիջա Իսմայիլովան 2 ամիս ժամկետով ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել կապված «Ազադլըգ» ռադիոկայանի և «Մեյդան ԹՎ» հեռուստաալիքի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաեւի «ինքնասպանության փորձի դրդելու» գործով: Եթե լրագրողուհուն մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում:
Փաստաբան Էլթոն Գուլիեւը լրագրողներին հայտարարել է, որ Խ.Իսմայիլովային մեղադրանք է առաջադրվել անհեթեթ մեղադրանքների հիման վրա, նրան ձերբակալալեու մասին դատարանի որոշումն անօրինական է եւ կապված է Իսմայիլովայի լրագրողական գործունեության հետ:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որոնց արդյունքում բացահայտվել է նաև Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալևի և նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարիների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու է վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում