Կարասինը մտահոգված է ՆԱՏՕ-Վրաստան գործակցությամբ
Նմանատիպ
Վրաստանի հարևաններն անհանգստացած են ՆԱՏՕ-ի հետ նրա ռազմական գործակցության ծավալումից: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրուցելիս հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Շատ են այն բանի վկայությունները, որ Վրաստանը վերջին տարիներին եռանդագին խորացնում է գործընկերությունն ու փոխգործակցությունը ՆԱՏՕ ռազմական դաշինքի հետ,- նշել է նա:- Հենց դա էլ աճող մտահոգություն է առաջացնում թե՛ Սուխումում, թե՛ Ցխինվալում»:
Սեպտեմբերին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հիշեցրել է Կարասինը, «ընդունվել է Վրաստանի հետ ուժեղացված համագործակցության փաթեթ, որն այլ բաղադրիչների հետ միասին, ներառում է ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը, Վրաստանում վարժական կենտրոնի բացումը, որտեղ մեծացվելու է այդ երկրի պաշտպանական հզորությունը, և որտեղ աշխատելու են դաշինքի հրահանգիչները»:
Կարասինը Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է Ժնևում անցկացվող քննարկումներում, որոնք նվիրված են Անդրկովկասի անվտանգությանն ու կայունությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում