Նավթային գների անկումը Ադրբեջանում կհանգեցնի մասսայական կրճատումների

Նավթային գների անկումը Ադրբեջանում կհանգեցնի մասսայական կրճատումների

BP-ի ղեկավարը և ադրբեջանական Մեջլիսի պատգամավորները հասկացրեցին, որ շուտով Ադրբեջանում մեծ կրճատումներ են սպասվում, բացի դրանից հնարավոր են սոցիալական և ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի դադարեցում: Համաշխարհային շուկայում նավթի գների խիստ նվազումը սկսել է ազդել ադրբեջանական տնտեսության վրա:

Փորձագետները կարծում են, որ եթե գների անկումը նման տեմպերով շարունակվի, ապա հաջորդ տարի էլ ավելի նկատելի ու շոշափելի կլինեն տնտեսական կորուստները:

Արդեն հայտարարվել է Ադրբեջանի նավթային սեկտորում աշխատողների կրճատումներ իրականացնելու մասին, ինչը հասարակության մոտ մեծ անհանգստություն է առաջ բերել:Այսպես բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի հետ զրույցում BP-ի գործադիր տնօրեն Բոբ Դալին նշել է, որ ընկերությունը ստիպված է հաջորդ տարի կրճատել իր ծախսերը 1 միլիարդ դոլարով: Երկրների շարքում, որտեղ նախատեսված են կրճատումները, առկա է նաև Ադրբեջանը:

Իսկ ահա Մեջլիսի պատգամավորը հայտարարել է ոչ միայն նավթային սեկտորում կրճատումներ իրականացնելու մասին, այլև խնդիրը հասել է նաև կրթական համակարգին: Նովրուզովն առաջարկել է կրթական ոլորտում կրճատումներ կատարել, որպեսզի բարձրացվի աշխատակիցների աշխատավարձերը:

«Ովքեր կարող ուժեր են, պիտի աշխատեն, մնացածները պետք է հեռանան, որպեսզի չփչացնեն երխաներին և չզբաղեցնեն ուրիշների տեղերը»:

Փորձագետները կարծում են, որ նավթային շուկայում գների անկումը կհանգեցնի Նավթային ֆոնդի ռեզերվների խիստ կրճատման, նույնսիկ վերացման: Իսկ եթե պահուստային ֆոնդը վերջանա, դա կհանգեցնի շատ մեծ խնդիրների, քանի որ այլևս բյուջեի պակասուրդը չեն կարող կոծկել այդ ֆոնդում առկա միջոցների հաշվին:

Նավթային գների անկումը կհանգեցնի նավթային ընկերությունների եկամուտների նվազմանը, որոնք էլ իրենց հերթին ստիպված կլինեն մասսայական կրճատումներ իրականացնել: Ինչպես ադրբեջանական Mnval.az թերթն է մտավախություն հայտնում, այդ կրճատումների ալիքը չի ընգրկի միայն նավթային ոլորտը:

Ադրբեջանական բյուջեն հաշվարկվել է մեկ բարելի դիմաց 90 դոլար գնի պայմաններում, սակայն համաշխարհային շուկայում այդ գինը տատանվում է բարելի դիմաց 65 դոլարի միջակայքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում