«Մենք էլ նրա համար ենք, որ տարօրինակ դեպքերը բացահայտենք». ՀՀ ոստիկանապետը՝ ենթականներին (տեսանյութ)

«Մենք էլ նրա համար ենք, որ տարօրինակ դեպքերը բացահայտենք». ՀՀ ոստիկանապետը՝ ենթականներին (տեսանյութ)

«Պետք է խիստ ուշադրություն դարձնեք չբացված և հասարակական հնչեղություն ունեցող գործերին: Եթե մի դեպքով ինձ համար ամեն ինչ հասկանալի է, խոսքը վերաբերվում է ազատամարտիկներին, մյուս դեպքով ինձ համար շատ անհասկանալի բաներ կան՝ այրված մեքենաների հետ կապված: Ի՞նչ է նշանակում տարօրինակ  դեպք է,  մենք էլ նրա համար ենք, որ տարօրինակ դեպքերը բացահայտենք»,- դեկտեմբերի 11-ին կայացած գործնական պարապմունքին ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ի դեպ, NEWS.am-ի տեղեկություններով՝  դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան մինչեւ աշխատանքային օրվա սկիզբը ոստիկանությունում արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել: Քննարկվել է նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա  հարձակման դեպքը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում