Ադրբեջանն իր հոգևոր առաջնորդին Նոբելյան մրցանակի է ներկայացրել

Ադրբեջանն իր հոգևոր առաջնորդին Նոբելյան մրցանակի է ներկայացրել

Ադրբեջանի Նոբելի տեղեկատվական կենտրոնը եկող տարվա համար 4 հոգու ներկայացրել է Նոբելյան մրցանակի:

Կառույցի փոխնախագահ Բեյբալա Ալեսգերովը ANS-ին հայտնել է, որ նրանցից մեկը ֆիզիկայի, մեկը` քիմիայի, մեկը` ֆիզիոլոգիայի, մեկն էլ խաղաղության ոլորտի պարգեւի է ներկայացվել: Նա ասել է, որ խաղաղության մրցանակի ներկայացվել է Կովկասի մահմեդականների շեյխ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի թեկնածությունը: Մյուս երեքի անունները չեն հրապարակվում, քանի որ դա, ըստ ANS-ի` Նոբելի պարգևի կոմիտեի հիմնական պայմաններից է:

Նոբելի ադրբեջանական կառույցը չի նշել, թե հատկապես ինչպիսի «խաղաղասիրական» գործունեության համար է Ադրբեջանի շեյխին ներկայացրել այդ պարգևի թեկնածու: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում