Եվրամիությունը 46 մլն եվրո կհատկացնի Վրաստանին

Եվրամիությունը 46 մլն եվրո կհատկացնի Վրաստանին

Եվրամիությունը 2015 թվականին Վրաստանին 46 միլիոն եվրո կհատկացնի մակրոտնտեսական կայունության պահպանման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հայտնել Է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանն այդ գումարը կստանա երկու մասնաբաժնով. գումարի մի կեսը դրամաշնորհ կլինի, իսկ երկրորդը՝ վարկ: Համապատասխան հուշագիրն ավելի վաղ ստարագրել Է Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին:

«Մենք պաշտպանում ենք Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացում մակրոտնտեսական կայունությունը պահպանելու Վրաստանի ջանքերը, ինչպես նաեւ տնտեսական աճին միտված բարեփոխումների իրականացումը»,- ասված Է Մոսկովիսիի հայտարարության մեջ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում