Իրանն ու Իրաքը համատեղ բանկ են ստեղծել

Իրանն ու Իրաքը համատեղ բանկ են ստեղծել

Իրանը Իրաքի հետ համատեղ բանկ է ստեղծել, որպեսզի թեթևացնի երկկողմ առևտւորը: Այդ մասին հայտարարել է իրանական Eghtesad Novin բանկի ղեկավար Հասան Մոթամեդին, տեղեկացնում է Fars գործակալությունը:

Մոթամեդիի խոսքերով, Eghtesad Novin բանկը շուրջ 120 միլիոն դոլար է ներդրել Տարածաշրջանային համագործակցության իսլամական բանկ ստեղծելու համար՝ նպատակ ունենալով զարգացնել ներդրումային քաղաքականությունը:

Նա նաև նշել է, որ համատեղ բանկի ընդհանուր մասնաբաժնի 68 տոկոսը պատկանում է իրանական բանկին:

Taawon բանկը մասնաճյուղեր ունի Իրաքում և Իրանում,նշել է Մոթամեդին՝ ավելանցելով, որ չնայած անվտանգության խնդիրներին, նրանք շարունակում են իրենց գործունեությունը Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում