Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի

Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի

Ադրբեջանի իշխանությունները թույլատրել են երկրի ընդդիմադիր Մուսավաթ կուսակցությանը դեկտեմբերի 14-ին հանրահավաք անցկացնել:

Այդ մասին Turan գործակալության հետ զրույցում նշել է կուսակցության փոխնախագահ Գյուլագա Ասլանլին:

Նախատեսված երկժամյա հավաքի հիմնական կոչերն են «Պաշտպանում ենք մարդու իրավունքները», «Ազատություն քաղբանտարկյալներին» և այլն:

Կազմակերպիչները ենթադրում են, որ բողոքի ակցիային կմասնակցեն ավելի քան 3 հազար մարդ. «Մենք հրավիրում ենք, բոլոր քաղաքական կուսակցություններին, հասարակական կառույցներին, ոչ կառավարական կազմակերպություններին և երիտասարդական կառույցներին ու բոլոր քաղաքացիներին մասնակցությւոն ունենալ ցույցին: Մարդու իրավունքների հիմնարար արժեք է և բոլորը պետք է պաշտպանեն այն», – հայտարարել է Ասլանլին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում