Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց «Հարավային հոսք»-ից
12/12/2014 17:36
Նմանատիպ
Հինգշաբթի օրը Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդեր Նովակի և Եվրահանձաժողովի նախագահ Մարոշ Շևչովիչի միջև հեռախոսազրույց է կայացել , որի ժամանակ Ռուսաստանի ներկայացուցիչը հաստատել է «Հարավային հոսք» գազամուղի կառուցման ծրագրի դադարեցումը: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ անիմաստ է համարում այդ ծրագրի վերաբերյալ հետագա բանակցությունները: Սակայն ամեն դեպքում Բրյուսելը պաշտոնական հավաստում խնդրեց Մոսկվայից, որ «Հարավային հոսքի» ուղղությամբ այլևս աշխատանքներ չեն տարվի:
Չորեքշաբթի օրն էլ Մարոշ Շևչովիչն էլ հայտարարել էր, Հարավային հոսքի փոխարեն առկա երեք այլըտրանքների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում