Ուկրաինայի արեւելքում «անդորրի ռեժիմն», ընդհանուր առմամբ, պահպանվում է

Ուկրաինայի արեւելքում «անդորրի ռեժիմն», ընդհանուր առմամբ, պահպանվում է

Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ուժային գործողության անցկացման գոտում «անդորրի ռեժիմի» աստիճանական երկկողմ հաստատում Է դիտվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ներ կայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:

«Ընդհանուր առմամբ, կարելի Է արձանագրել «անդորրի ռեժիմի» աստիճանական եւ երկուստեք հաստատում»,-ասել է նա:

Խորհրդի ներկայացուցիչը հավելել Է, որ «անցած օրվա ընթացքում ծանր տեխնիկայի, հրետանու եւ համազարկային կրակի «Գրադ» համակարգերի կիրառման փաստեր չեն արձանագրվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում