Դավութօղլուի հայ օգնականը խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմաններից

Դավութօղլուի հայ օգնականը խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմաններից

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական ազգությամբ հայ Էյթեն Մահչուպյանը թվարկել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանները: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

«Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կարող են բացվել միայն փաթեթային կարգավորման դեպքում, և դա վերաբերում է ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերություններին»,-նշել է Մահչուպյանը:

«2015թ-ի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական տարեթիվ է, և նրա մոտենալուն պես հայկական միջավայրում արմատականության աճ է նկատվում: Նրանք այս ամենին մոտենում են ամենաոչկոմպրոմիսային դիրքերից»,- նշել է ազգությամբ հայ դիվանագետը:

Մահչուպյանը չի հավատում, որ Թուրքիան ինչ-որ քայլեր կձեռնարկի բավարարելու հայկական կողմի պահանջները: Հայկական կողմի նման դիրքորոշման պայմաններում Թուրքիայի կողմից Ցեղասպանության և սահմանների բացման հարցերում ոչ մի զիջում սպասելի չէ:

Ըստ նրա, եթե Թուրքիան նույնիսկ քայլեր ձեռնարկի, ապա մեկ տարի անց, երբ կքրերը հանդարտված կլինեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում