Թուրքիան մտադիր է արագընթաց գնացնքերի արտադրություն սկսել
13/12/2014 12:28
Նմանատիպ
Թուրքիան պատրաստվում է մրցույթ հայատարարել սեփական գերարագ գնացնքների արտադրություն սկելու նախագծի հետ կապված: Այս մասին հայտարարել է այդ երկրի տրանսպորտի և կապի նախարար Լյուտֆի Էլվանը, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Նախարարի խոսքերով, մրցույթը կկայանա 2015թ-ի հունվարի 22-ին: Թուրքական նախարարությունը հույս ունի, որ սեփական արտադրության գերարագ գնացնքերը վաճառքի կհանվեն արդեն իսկ 2018թ-ին:
Էլվանի խոսքերով, Թուրքիան մտադիր է սեփական արտադրության գնացքները հետագայում արտահանել հարևան երկրներ: Նախագծի արժողությունն առայժմ չի նշվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում