Օբամային կոչ են անում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառել

Օբամային կոչ են անում Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառել

Ադրբեջանի քաղաքական իրավիճակին հետևող ամերիկյան փորձագետներն ու ակտիվիստները կոչ են անում Օբամայի աշխատակազմին սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամաբ՝ կապված երկրում մարդու իրավունքների խախտումների հետ:

Նման կոչեր հնչել են «Ամերիկայի ադրբեջանցիներ» համայնքի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:

«Ցավոք, Ադրբեջանի կառավարության գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը, որը առկա էր Հեյդար Ալիևի ժամանակ, վերջացել է» ,- ասել է Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:

Որպես օրինակ նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևի հոդվածը, որտեղ ադրբեջանցի պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրում է Ադրբեջանում իշխանափոխության փորձեր իրականացնելու մեջ:

Ի պատասխան նախկին դեսպանն առաջարկում է պաշտոնական Վաշինգտոնին զգուշացնել ԱՄՆ-ի քաղաքացիներին, որ Ադրբեջան այցելության դեպքում նրանց կարող են գաղտնի նկարահանել կամ նրանց հետ կարող է այլ վատ բաներ տեղի ունենա:

Freedom House-ի նախկին, իսկ ներկայումս Մաքքեյնի ինստիտուտի տնօրեն Դևիդ Քրամերը հայտարարեց սանկցիաներ պիտի լինեն Ադրբեջանի նկատմամբ, եթե կառավարությունը հարգում է իր քաղաքացիներին:

«Սանկցիաներ պետք է լինեն, ոչ թե ռեժիմի փոփոխության համար, այլ նրա համար, որ ռեժիմն ինքը փոխվի»,- ասել է Քրամերն՝ ավելացնելով, որ վերջին ժամանակներս Ադրբեջանում իրավիճակն ավելի վատթարացել է:

Ներկա պահին երկրում 100 քաղաքական բանտարկյալներ կան, երկու անգամ ավելի շատ, քան Ռուսաստանում և Բելառուսում, որոնց նկատմամբ մենք սանկցիաներ ենք կիրառել:
Այդ պատճառով էլ հարկավոր է անհապաղ սանկցիաներ կիրառել:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում