Ադրբեջանում կրոնական արմատականությունը մտահոգիչ տեմպերով աճում է

Ադրբեջանում կրոնական արմատականությունը  մտահոգիչ տեմպերով աճում է

Ադրբեջանի երիտասարդությունը գնալով ավելի է համակրում կրոնական արմատականներին: Ադրբեջանում մեծացել է այն շրջանների թիվը, որտեղ ավելի շատ երիտասարդներ են միանում ոչ ավանդական կրոնական հոսանքներին: Այս մասին «Թրենդ»-ի հետ զրույցում սա խոստովանել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի փոխնախարար Ինթիգամ Բաբաևը:

Նրա խոսքով` այդ խնդիրն ավելի շատ հանդիպում է անապահով, սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներում, և փաստերը ցույց են տալիս, որ նման շրջանների թիվը մեծացել է:

«Այդ խնդիրն առկա է նաև Բաքվում: Խնդիրն իրական է, և այդ հոսանքներն աշխատանքներ են տանում իրենց շարքեր նոր կողմնակիցներ ներքաշելու ուղղությամբ», -ասել է նա:

Փոխնախարարը խոստովանել է, որ կրոնական հոսանքների ազդեցության տակ հայտնված երիտասարդության մեծ թվով ներկայացուցիչներ մեկնում են Սիրիա  և զոհվում այնտեղ:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից Նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ, իսկ Սիրիայում և Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում