Պորոշենկոն, Օլանդը եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրադրությունը

Պորոշենկոն, Օլանդը եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրադրությունը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությանը:

Զրուցակիցները քննարկել են Դոնբասի իրադրությունը: Նրանք նշել են, որ կողմերը զորքերը հետ չեն քաշել տարածաշրջանից, չեն ազատել պատանդներին եւ չեն փակել սահմանը՝ չնայած Մինսկում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածություններին:

Ընդսմին Ուկրաինայի նախագահը հատկապես նշել է բոլոր պատանդների ազատմանը հասնելու անհրաժեշտությունը, որոնց թվաքանակը գերազանցում է 600-ը:

Պորոշենկոն, Օլանդը եւ Մերկելը համաձայնել են, որ եռակողմ շփման խումբը պետք է հնարավորինս արագ հանդիպի, որպեսզի միջոցներ ձեռնարկի Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու համար, որոնք հակամարտության ապաէսկալացման, ինչպես նաեւ Դոնբասի հումանիտար հիմնախնդիրների լուծման հիմքն են:

Զրուցակիցները նաեւ քննարկել են Ուկրաինայի համար մակրոֆինանսական օգնությունն ավելացնելու հնարավորությունները ինչպես միջազգային ֆինանսական կազմակերպությունների մեխանիզմի միջոցով, այնպես էլ երկկողմ մակարդակով:

Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահները, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլերը, հանդես են եկել նորմանդական ձեւաչափով երկխոսությունը շարունակելու նպատակահարմարության օգտին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում