Դավութօղլուն մեկնաբանել է Թուրքիայում ձերբակալությունների վերջին ալիքը

Դավութօղլուն մեկնաբանել է Թուրքիայում ձերբակալությունների վերջին ալիքը

«Թուրքիայի հակակառավարական կառույցները պատասխան կտան ժողովրդի և պատմության առաջ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլիի ձրեբակալությունը, որը մեղադրվում է ֆեթուլլահ Գյուլնեի շարժման հետ սերտ կապեր ունենանալու մեջ:
Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Նման հայտարարությամբ թուրքական պաշտոնյան հանդես է եկել այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները Թուրքիայի 13 քաղաքցներում հետապնդել են լրագրողների և ոստիկանության աշխատակիցների:Արդյունքում, 13 մարդ ձերբակալվել է:

«Պետական կառույցներ թափանցած և նախագահին ու վարչապետին գաղտնալսող այդ մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գործողություննները հետևանքներ ունեն»,- հայտարարել է Դավութօղլուն Արդարություն և զարգացում կուսակցության տեղական հավաքի ժամանակ:

Նա նաև ասել է, որ նուրիստները նույնսիկ փորձել են կառավարության դեմ օպերացիա կազմակերպել՝ թափանցելով Թուրքիայի հետախուզական վարչությունններ:

«Մենք մինչև վերջ պարտավոր ենք պաշտպանել մեզ հանձնված
ազգային շահերը»:

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով, Թուրքիան կդմիմի ինտերպոլին՝ խնդրելով իրեն հանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, որն այս պահին ԱՄՆ-ում է գտնվում:

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Գյուլենի շարժումը արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում’ Թուրքիայում: Մինչ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:

Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետևորդներ:

Ֆեթուլլահ Գյուլեն-Էրդողան հակասությունների համատեքստում թուրքական իրավապահ մարմինների կողմից անցկացված գործողությունների արդյունքում բացահայտվել էր Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների’ խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստորեն արտացոլող հեռախոսային զրույցների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և, հատկապես, Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում զգալիորեն նվազել էր:

Դրանից հետո Էրդողանը Գյուլենի շարժումը «զուգահեռ կառույց» էր անվանել: Նա հայտարարել էր, որ իր հակապետական գործունեությամբ այդ կառույցն ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է, այլ քաղաքականացված և ապօրինի կազմավորում, որի գործողություններն ուղղված են երկրի ազգային շահերի վնասմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում