ՕՊԵԿ-ի որոշումն անփոփոխ է մնալու

ՕՊԵԿ-ի որոշումն անփոփոխ է մնալու

ՕՊԵԿ-ը չի փոխիր իր որոշումը նավթի արտահնման քվոտաների հետ կապված, եթե նույնիսկ նավթի գինը հասնի մեկ բարելի դիմաց 40 դոլարի: Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազրուին:

«Մենք չենք պատչաստվում փոխել մեր կարծիքը, ինչ է թե գինը իջել է 60 կամ 40 դոլար»,- հայտարարել է նա:

Ըստ նրա, ՕՊԵԿ-ը չի կարող հապճեպ որոշումներ կայացնի, նոր նիստ գումարելու համար ամենաքիչը հարկավոր է չորս ամիս, իսկ ներկա դրությամբ նոր նիստ գումարելու կարիք չի առաջանում:

Ուրբաթ օրը Վենեսուելայի ԱԳՆ-ի աշխատակիցը հայտարարել էր, որ երկիրը նավթի գների իջեցման պայմաններում կողմանկից է ՕՊԵԿ-ի նոր նիստի գումարմանը, չնայած ՕՊԵԿ դեռևս պաշտոնական հայցով չի դիմել:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում