Ուկրաինայի հակամարտության զոհ Է դարձել ավելի քան 4700 մարդ. ՄԱԿ

Ուկրաինայի հակամարտության զոհ Է դարձել ավելի քան 4700 մարդ. ՄԱԿ

Ուկրաինայում հակամարտության ինն ամսվա ընթացքում զոհվածների թվաքանակը կազմել Է 4707, եւս 10 հազար 322-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) մոնիթորինգային առաքելության ութերորդ զեկույցում, որը նվիրված Է Ուկրաինայի իրադրությանը:

Զեկույցն ընդգրկում Է նոյեմբերի 1-ից մինչեւ 30-ն ընկած ժամանակաշրջանը: Հրադադարի սկսվելուց ի վեր սեպտեմբերի 6-ից մինչեւ դեկտեմբերի 12-ը գրանցվել Է առնվազն 1357 զոհ, նրանցից մի քանիսը կարող Էին սպանված լինել նաեւ մինչ այդ, նշվում Է փաստաթղթում:

Հրապարակված տվյալները ներառում են նաեւ մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման հետեւանքով 298 զոհվածներին: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ առաքելության տվյալներով՝ «ենթադրվում Է, որ հակամարտության զոհերի իրական թվաքանակն զգալիորեն ավելի մեծ Է, քանի որ տուժածների վերաբերյալ տվյալները «շարունակում են նվազեցնել»:

Մասնավորապես, առաքելությունը մատնանշում Է, որ դիարաններում հազար մարմին Է գտնվում, որոնք ճանաչված չեն, կան նաեւ մի շարք տարածքներ, որտեղ մինչ այժմ շարունակվում են մարտերը, ինչը դժվարացնում Է զոհվածների որոնումը:

Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում Է, որ, չնայած սեպտեմբերի 5-ին ստորագրված Մինսկի արձանագրությանը, որը կետ Է բովանդակում կրակի դադարեցման մասին, Ուկրաինայի արեւելքում շարունակվում են գնդակոծություններն ու փոխհրաձգությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում